Նոյեմբերի 6-ին Մադրիդի Բարոյագիտության բարձրագույն ինստիտուտում տեղի ունեցավ «Քրիստոնեական Արևելք. Հայաստան» մշակութային երեկո:
Իսպանիայի Կաթոլիկ եկեղեցու և Մադրիդի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի համագործակցությամբ տեղի ունեցած երեկոյի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի պատմությանը և քրիստոնեական մշակույթին: Առանձին խոսվեց Հայոց ցեղասպանության, դրա դրդապատճառների, հետևանքների և մշակութային բաղադրիչի մասին։
Երեկոն ուղեկցվեց Ֆոտո-վիդեո պատկերներով և հայկական հոգևոր երաժշտությամբ՝ Մադրիդի «Զարթոնք» եկեղեցական երգչախմբի կատարումներով:
Երեկոյին ներկա էին շուրջ 200 մասնակից, այդ թվում հոգևորականներ մի շարք եվրոպական երկրներից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հնդկաստանից, Հորդանանից, Եթովպիայից և այլն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ