Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը հակադարձում է Աշոտյանին

Նոյեմբեր 09,2015 16:48

Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն դիտարկման առիթով, թե Կրթության որակի մասին գնահատական կարող է տալ ով ասես, բայց ոչ Մարդու իրավունքների պաշտպանը: Նախարարը նաեւ ասել էր, որ ինքը չի ընդունում այն գնահատականները, որոնք այդ ինստիտուտի մանդատից դուրս են, որովհետեւ այդ լիազորությունը օմբուդսմենը չունի:

«Անդրադառնալով Կրթության եւ գիտության նախարարի հայտարարությանը, թե Օմբուդսմենը չպետք է գնահատականներ տա կրթության որակին, հարկ ենք համարում նշել, որ կրթության իրավունքը՝ նախ եւ առաջ որպես հիմնարար իրավունք, ամրագրված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Հայաստանի կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերով: Կրթության իրավունքի իրականացման պարագայում պետության պարտականությունն է, ի թիվս այլնի, հետեւել նաև կրթության որակին: Կրթության որակին անդրադառնալն ուղղակիորեն է բխում Օմբուդսմենի մանդատից, քանի որ այն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Իսկ տվյալ պարագայում Օմբուդսմենի ներկայացրած ուսումնասիրությունները հիմնվում են քաղաքացիների դիմում-բողոքների, միջազգային և տեղական ՀԿ-ների և լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների ներկայացրած տեղեկությունների հիման վրա»,-հնչեց Օմբուդսմենի պատասխանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30