Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց անդրադառնալ Գեւորգ Պետրոսյանի հայտարարություններին

Նոյեմբեր 09,2015 16:39

Aravot.am-ը նոյեմբերի 9-ին հրապարակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԲՀԿ անդամ Գեւորգ Պետրոսյանի հետ զրույցը, որտեղ վերջինս անդրադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին եւ նրա հետ բանավիճելու պատրաստակամություն հայտնել:

«Պատրաստ եմ բանավիճել ցանկացած հեռուստատաղավարում: Ձանձրալի է լսել այդ նույն ձայնը` նույն շեշտադրումներով: Ինչքան կարելի է` լուրջ դեմքով անլուրջ բաներից ճառել. նա ֆետիշացնում է իր կարծիքը, տառապում է իր անսխալականության մասին ինքնախաբեությամբ, կարծում է, թե իր մտքերը բացարձակ ճշմարտություն են, ինչպես` Աստվածաշնչի դրույթները: Նա դեմ է, քանի որ դեմ է. ոչ, քանի որ ոչ… Թող բարի լինի հիմնավորել»,- ասել էր նա:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել, քանի որ նախ չի ճանաչում Գեւորգ Պետրոսյանին, այնուհետեւ ասաց, որ հնարավոր չէ, որ ինքը բանավիճի բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իր հետ բանավիճել. իր բանավեճը իշխանությունների հետ է:

Լեւոն Զուրաբյանը խորհուրդ տվեց ճշտել, թե արդյոք դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական տեսակե՞տն է, նոր այդ հարցով իրեն դիմել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Գեվորգ Պետրոսյանը նախ թող բացատրի հանրությանը, թե ինչ պատճառով պաշտոնանկ արվեց նապարարի աթոռից, հեռացվեց բհկ-ից, և ինչպես դարձավ ,,հաճախորդ,, ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30