Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջի տնօրենը՝ ԿԳ նախարարի նկատողության մասին. «Բոլորը չի արդարացված»

Նոյեմբեր 09,2015 16:21

ՀՀ ԿԳ նախարարությունում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի ընթացքում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,  Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց,  Հրաձգության հանրապետական մարզադպրոց,  Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան  ՊՈԱԿ-ներում կատարված  աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները:

Քանի որ խիստ նկատողություններից մեկը Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրենին էր բաժին հասել, որոշեցինք մեկնաբանություն ստանալ՝ որքանով էր արդարացված պատիժը:

Տնօրենը տեղում չէր: Aravot.am-ի հարցերին պատասխանեց նախկին տնօրեն՝ ներկայիս փոխտնօրեն Գայանե Հարությունյանը, որն էլ փաստացի ղեկավարում է  քոլեջը՝ իր կապերի եւ լծակների շնորհիվ:

Մեր հետաքրքրությանն ի պատասխան, տիկին Հարությունյանն ասաց, որ աուդիտի ընթացքում ուղղակի որոշ թերություններ են հայտնաբերվել, իր ձեւակերպմամբ՝  որոշ թղթային  հարցեր:

Իսկ արդարացվա՞ծ էր խիստ նկատողությունը; Այս հարցին ի պատասխան էլ Գայանե Հարությունյանն ասաց. «Բոլորը չի արդարացված, նայած ինչ տեսակ է նայվում… դե հիմա որ նախարարը տվել է, կարելի է շտկել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30