Ս. թ. նոյեմբերի 8-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը:
Ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 1983 թվականին` Միրոն Չուլակյանի բեմադրությամբ: Ներկայացման նկարչական ձևավորողն էր ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբուզյանը, երաժշտական ձևավորումը` Զորիկ Իսկանդարյանի, գլխավոր դերում՝ Սուրեն Հովհաննիսյան:
Թատրոնի դերասան Արամ Մխիթարյանի նախաձեռնությամբ, «Ցիլինդր» ներկայացումը` նախկին նկարչական և երաժշտական ձևավորմամբ, վերաբեմադրվել և նվիրվել է Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ վարպետների հիշատակին և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին:
Դերերում՝ Թինա Գալոյան, Շահեն Ոսկանյան, Լևոն Զաքարյան, Արման Սաքանյան, Արամ Մխիթարյան, Արմինե Պետրոսյան, Սարգիս Ավետիսյան, Գառնիկ Բրուտյան, Ժիրայր Գաբրիելյան:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
ՀՀ մշակույթի նախարարություն