Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղելի իրավիճակ ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ. Շիրակի մարզպետը հանկարծակի եկավ (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2015 16:14

Այսօր Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի ու մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ գյումրեցի գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի՝ ռեստավրացիայի ենթարկված «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի բացումը:

Նշենք, որ մեր գեղանկարիչը իր կյանքի վերջին տարիները ստեղծագործել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: Այս ծրագիրն իրականացվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության  հիմնադրամի ֆինանսավորմամբ:

ԱՄՆ դեսպանն ու ՀՀ մշակույթի նախարարը Շիրակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ որմնանկարի ֆոնին համատեղ մամուլի ասուլիս տվեցին:

Richard_Mils_1

Ասուլիսը սկսեց դեսպանատան աշխատակիցներից մեկը, որը Ֆելիքս Ցոլակյանին ներկայացրեց որպես Ֆելիքս Փիրումյան: Ներկաները սկսեցին լիաթոք ծիծաղել, Շիրակը մարզպետը, լսելով նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանի անունը, զարմացած բացականչեց. «Իյաաաա»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ուղղեց՝ բացականչելով. «Փիրումյանը չէ, Ցոլակյանը», իսկ Շիրակի մարզպետը սկսեց հումոր անել՝ասելով. «Փիրումյանը չէ, Նանյանը, Ֆելիքս Նանյանը»:

ԱՄՆ դեսպանը, ևս հայացք նետելով Ֆելիքս Ցոլակյանի կողմը, սկսեց ծիծաղել:

Մանրամասները քիչ անց:

  Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30