Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կառավարության առաջ ամբիցիոզ խնդիր է դրել. Գագիկ Խաչատրյան

Նոյեմբեր 09,2015 16:07

Այսօր լրագրողները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հիշեցրեցին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ այն կառավարությունը, որը մինչեւ 2017-ը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա, ինչպես Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր պայմանավորվում տնտեսական աճ չապահովելով, բայց փաստացի նախորդ տարի 4,1 տոկոս էր տնտեսական աճը, այս տարի՝ 2, դա ի՞նչ է նշանակում:

Նախարարը պատասխանեց, որ պետք է կառավարության առաջ խնդիր դրվի ապահովել տնտեսական համապատասխան աճ, բայց այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն առավոտ կարող ենք արթնանալ՝ լրիվ այլ իրավիճակում լինենք. «Իրողությունները ամեն օր, ամեն ժամ փոխվում են: Հիմա դուք տեսեք մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, տնտեսական իրավիճակները նույնիսկ մասնագետների համար հնարավոր չի հստակ գնահատականներ տալ, որովհետեւ դրանք ենթադրությունների մակարդակում են: Նույնիսկ ենթադրություններն են արդեն մասնագետները կաշկանդվում տալ, որովհետեւ այնքան արագ են փոփոխվում այդ պարամետրերը: Սերժ Սարգսյանը, որպես երկրի նախագահ, բա կառավարության առաջ պետք է խնդիր դնի: Ամբիցիոզ խնդիր են դնում, հետո իրողություններն այնպիսին են լինում, որ հնարավոր չի լինում դրանք ապահովել: Տվյալները ամեն անգամ փոխվում են մեզ համար եւ շատ դժվար է կռահել, թե հաջորդ քայլը, հաջորդ օրն ինչ իրողության մեջ կլինենք»:

Թե 2016-ի բյուջեով 2.2 տոկոս աճը հնարավոր կլինի՞ ապահովել՝ նա պատասխանեց, որ ենթադրվում է՝ կլինի, որից կախված է բյուջեն: Մակրոտնտեսական ցուցիչները ենթադրել են այդ ցուցանիշը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30