Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել և խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքի փողոցների մայթերին առկա վճարային տերմինալների տեղադրման վայրերի նկատմամբ:
«Այս մասով լուրջ անելիք կա, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հիմնականում տեղադրված են մայթերի այնպիսի հատվածներում, որ ակնհայտորեն խոչընդոտում են մեր համաքաղաքացիների անցուդարձին: Սա անթույլատրելի է, ըստ այդմ գույքագրեք ու համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանք մայթերի բանուկ հատվածներից տեղափոխելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես հետևեք, որ տեղադրվող այդ սարքավորումներն այսուհետ չհայտնվեն մայթերի բանուկ հատվածներում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարան