Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր իշխանությունները կարո՞ղ է Ադրբեջանի իշխանություններն են». Գագիկ Խաչատրյան

Նոյեմբեր 09,2015 15:43

Այսօր լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հաստատեց Արտեմ Ասատրյանի այն խոսքերը, որ կյանքը 2016-ին դժվարանալու է:

Հարցին՝ Սահմանադրական փոփոխությունները հեշտացնելո՞ւ են կյանքը՝ նա պատասխանեց. «Մենք պետք է աշխատենք, օրենք ընդունելուց հետո պետք չի սպասել, որ կյանքը, առանց մնացած գործողությունները կատարելու՝ կլավանա: Հիմա ասում ենք օրենքը փոխենք: Օրենքը փոխում ենք, դրանից հետո էլ կան քայլեր, որ պետք է անենք, որ լավանա: Մենք շատ լավ գործ արեցինք՝ արտոնություն տվեցինք հիփոթեքի գծով, որպեսզի երիտասարդ ընտանիքները կարողանան օգտվեն: Բայց որպեսզի ինքը զարգանա, դրան պետք է հետեւի ծրագրերը, այսինքն, միայն օրենքն ընդունելը բավարար չի»:

Հարցին՝ գործող Սահմանադրությունը խանգարո՞ւմ է, որ մարդիկ լավ ապրեն՝ նախարարը պատասխանեց. «Հիմա կառավարման այլ մոդել է ընտրվում, որն ավելի դեմոկրատական է: Տարբեր հարթությունների մեջ կարելի է քննարկել: Լավ ու վատը կերեւա հետագա կյանքում, եթե ուզես, որ լավ լինի»:

Հարցին՝ բայց մեր իշխանություններն ուզո՞ւմ են լավ լինի՝ Գագիկ Խաչատրյանն արձագանքեց. «Ինչի՞ չեն ուզում, մեր իշխանությունները կարո՞ղ է, ասենք, Ադրբեջանի իշխանություններն են»:

«Կլինի նոր Սահմանադրությունը, հանրաքվեն ցույց կտա, թե ինչ մոդել ենք ընտրում»,- ասաց Գագիկ Խաչատրյանը՝ ամփոփելով՝ «Կյանքը կլավանա այն ժամանակ, եթե մենք ուզենք, առավոտյան ամեն մեկս արթնանա եւ գնա իր գործերով: Ցանկացած Սահմանադրության պայմաններում էլ կարող է կյանքը լավ լինել: Շատ թե քիչ՝ արդեն ուրիշ հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍամվելԱրամյան says:

    Շա՝տ «միմիտ»-ն եք, ժողովրդի չեզոքացող թմբիրը ցանկանում եք վերագործարկել ևս 20-25 տարով: Լսեք սրիկաներ դուք շատ ավելի վատն եք քան կարող է լինել ադրբեջանի իշխանությունները հայերի հանդեպ: Անցած 20-25 տարվա ընթացքու միայն գողացել եք, երկիրը վաճառել թշնամական էմիսարներին, հարկային արտոնություններ եք տվել կազմակերպությունների, որոնք միևնույնն է հարկ չէին մուծելու (քաշներդ չի ներում նրանց հարկել, հակառակ դեպքում ձեր լափամանը ձեր դեմից կանհետանա) և նման ու քրեական բազմաթիվ հանցագործություններ: Իհարկե դուք (բոլոր նախագահները իրենց կառավարություններով) այսօր էլ մեծ ուրախությամբ կհանձնեիք իշխանությունները, որովհետև տնտեսություն չեք կառուցել, ձեր բյուջէն հաշվարկվել է հիմնակականում ձեր տրված աշխատավարձերից, որոնք ձեր շրջանառության մեկ տոկոսն էլ չեն կազմում և ձեր գերթանկ ու անվորակ ապրանքների վաճառքից «ձևավրված» հարկերից և պետական պարտքի մեծացման հաշվին, այս բոլորը այսօրվա ձեր անձնական ծախսերն էլ չի ծածկում, ուր մնաց ձեր գերուռճացված սպասարկող անձնական կառույյցները: Դուք սարսափում եք ցանկացած ընտրույթուններից, որովհետև համոզված եք, որ այսօրվա կեղտոտված կուսակցությունը կջախջախվեն, հենց առաջին իսկ պատեհ առիթի դեպքում: Դուք այնքան մակարդակ չունեիք, որպեսզի բոլորիտ ընդ ունելի մի երաշխիք ձևակերպեիք, որը կթեթևացներ ձեր վիճակը օրենքի հետ:
    Դուք ձեր թեթև ձեռքով բազմապատկեցիք վերնախավի և ուժային կառույցների աշխատավարձերը, նախօրոոք, իբր ձեզ վրա շատ վստահ եք թանկացումներ եք նախատեսում մի խումբ ապրանքների համար, որոնք տարածաշրջանում նույնիսկ ամբողջ աշխարհում ու ձեր տխմար ուղղեղով դրանք վաճառելու ե՞ք: Մի փորձեք հայրենասեր երևալ, դա բնական չէ: Ինչ վերաբերվում է, որ եթե ժողովրդին խափելով հանկարծ մնաք իշխանության ղեկին, դա ձեր և ձեր մերձավորների կյանքը կարժենա, ձեր բոլոր սպասարկման կետերը հողին կհավասարացվեն, հաղթանակի և մնացած ավերված անտառային զանգվածները շատ արագ կվերականգնվեն մեղավորներին ենթարկելով նյութական խոշոր պատասխանատվության, որը կծածկի նյութական բոլոր վնասները: Չենթարկվելու դեպքում ձեձ կստիպեն, ոչ իրավապահ մարմինները, այլ զայրացած ժողովուրդը, որը դրա իրավունքը լիովին ունի, որին խոչընդոտ չէ նույնիսկ ձեր կողմից ստեղծված պատժիչ ստորաբաժանումները: Ժողովրդին մի դրդեք ծայրահեղությյան, քաղցած ժողովուրդը քաղցած չի մնա քանի որ շրջապատում բազմաթիվ թալանչիներ կան որոնք «կամավոր» «կկերակրեն» քաղցած չեն թողնի…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30