Մոսկվայում հայտնաբերվել է 50 ուղեւորներով մի ավտոբուս, որը անօրինական երթ էր կատարում դեպի Հայաստան: Այս մասին, ըստ «TASS»-ի, հայտարարել է ռուսական «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կազմակերպությունը:
«Փոխադրումների կազմակերպիչ»-ի եւ «Գոսավտոնադզորի» համատեղ ստուգումների արդյունքում Մոսկվայում 50 ուղեւորներով ավտոբուս է հայտնաբերվել, որը շարժվում էր Մոսկվա-Երեւան երթուղով: Այս պահին ուսումնասիրվում են հանգամանքները, որոնց շնորհիվ ավտոբուսը կարող էր տուգանային հրապարակից մեկնել, առանց նախորդ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշված է, որ ավելի վաղ նույն ավտոբուսն արդեն մեկ անգամ ստուգվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից եւ պարզ է դարձել, որ մեքենան արգելակման եւ ղեկի համակարգերի խնդիր ունի: Բացի այդ հաղորդագրությունում գրված է, որ երթից առաջ չի ստուգվել ուղեւորների ցանկը եւ նրանց ուղեբեռը:
Այժմ ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ: Կազմակերպությունը սպառնում է 150 հազար ռուբլի տուգանք: Հաղորդագրությունում գրված է, որ ավտոբուսի սեփականատեր հայկական «Վագտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներառված չէ միջերկրական կանոնավոր ուղեւորափոխադրողներ իրականացնողների ռեեստրում, ինչը նշանակում է, որ այն իրավունք չունի աշխատել ՌԴ-ում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ