Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանի եւ Ալիեւի այցերը Թբիլիսի. Վրաստանը վերադարձնո՞ւմ է տարածաշրջանային խաչմերուկի կարգավիճակը. EADaily

Նոյեմբեր 09,2015 15:05

Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան: Փորձագետները չէին կասկածում, որ այդ հանդիպումը տեղի կունենա, քանի որ Հարավային Կովկասի «շախմատի տախտակի» վրա Ադրբեջանը պետք է քայլ կատարեր: Այդպիսի այցելության նպատակն ակնհայտ էր, քանի որ մի քանի օր առաջ Թբիլիսիում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«EADaily»-ի վրացի փորձագետ Գեորգի Ասատանին նշել է, որ Հարավային Կովկասի վիճակը փխրուն հավասարակշռության վրա է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը փաստացի պատերազմող երկրներ են: «Այսօր նրանց մեջ լայնամասշտաբ պատերազմ չի ընթանում, սակայն իրավիճակը շփման գծում, որը բոլոր հիմքերով կարելի է անվանել պատերազմական գոտի, լարված է մնում արդեն երկար տարիներ: Կրակոցները, զինված միջադեպերը եւ միմյանց նկատմամբ հնչող մեղադրանքներն ամեն օր են տեղի ունենում»:

Հեղինակը հիշեցրել է, որ Վրաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, բայց պահպանում է բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի հետ, չնայած այն փաստին, որ Հարավային Կովկասում վերջինիս գործընկերները Ռուսաստանն ու Իրանն են: «Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, իսկ Իրանի հետ դրանք շատ պաշտոնական են»:

Նշված է, որ Ադրբեջանի նախագահի այցելությունը պետք է հավասարեցներ իրավիճակը: «Ադրբեջանական ԶԼՄ-ները, կարծես, հրամանով հերքում են Ալիեւի եւ Սարգսյանի այցելի փոխկապակցվածությունը: Նրանք սկսեցին հերքել այդ կապը, դրա մասին խոսվելուց շատ առաջ»:

Ակնհայտ է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է համակարգեն մի շարք կարեւոր քաղաքական եւ տնտեսական հարցերով իրենց գործողությունները, առաջին հերթին գազի հարցը:

Շատ փորձագետներ էլ Ադրբեջանի նախագահի այցը Վրաստան համարում են աջակցություն «Վրացական երազանքի» կառավարության ուղղությանը, որը փորձում է Մոսկվայի հետ նորմալ աշխատանքային հարաբերությունները վերականգնել: «Հենց այդ քաղաքականությունը թույլ կտա Վրաստանին վերադարձնել տարածաշրջանային խաչմերուկի իր կարգավիճակը եւ ոչ թե մնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գազային միջանցք»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30