Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանին չի խանգարի անգամ իր երդումը»

Նոյեմբեր 09,2015 14:27

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի ճակատի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը ջրի երես է հանում իշխող ՀՀԿ-ի հայտարարությունների անհամապատասխանություններն ու անտրամաբանականությունը: Մասնավորապես, նա անտրամաբանական է համարում այն, որ մի կողմից ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի դառնալու ոչ նախագահ, ոչ վարչապետ, մյուս կողմից՝ բոլոր ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը կպահպանի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը, երկու օր առաջ էլ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իշխող կուսակցության ղեկավարը ամբողջ տրամաբանությամբ պետք է լինի վարչապետ: (Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Tert.am-ին  պարզաբանել էր, որ  իր «Ես կարծում եմ, որ իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության լիդերները» խոսքը ներկայացվել է համատեքստից կտրված. «Իմ խոսքում անգամ ես շարունակում եմ, որ բնականաբար դա տեսանելի է նաև Սերժ Սարգսյանի համար, իսկ մինչ այդ խոսում էի այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ վարչապետ: Այսինքն` ես պնդում եմ լրիվ հակառակը՝ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի լիդերներն են դառնում վարչապետ, և նա, դա գիտակցելով, այդ հայտարարությունն է արել»,– խմբ.):

Այս առիթով պարոն Զուրաբյանը նկատեց. «ՀՀԿ-ականների գլխավոր առաքելությունը թաքցնելն է, որ այս դիմադրությունը կապված է նրա հետ, որ մարդիկ հասկանում են, որ սա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, բայց դա թաքցնելիս իրենք ընկնում են, կոպիտ ասած գիտեք ինչի մեջ»:

Լևոն Զուրաբյանն այն կարծիքին է, որ «Սերժ Սարգսյանին վերարտադրության համար չի խանգարում իր խոստումը, անգամ երդումը, ուզում եք այդ մարդը երդվի Աստվածաշնչի վրա էլ»:

Լևոն Զուրաբյանին հիշեցրին, որ ՀՀ կառավարության ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ եթե ընդունվի այս Սահմանադրությունը, և

2017-ի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացվեն, ապա իշխանությունը չի կարող մեծամասնություն կազմել, քանի որ երկրի պատմության մեջ 40 տոկոսից ավելի ձայնի հավաքում չի եղել, Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Դավիթ Հարությունյանն անհեթեթ բաներ է ասում: 2007-ին էլ 33 տոկոս էին հավաքել, կարող էր ասեր, որ պատմության մեջ չի եղել դրանից ավելի: Վաղն էլ կպարզվի, որ Դավիթ Հարությունյանի այս մեկ կանխատեսումն էլ էր սխալ: Ո՞ւմ եք խաբում, էդ մենք մոռացել ենք, հա՞, որ ինչքան իրենց պետք է, խփում են, դա Սերժ Սարգսյա՞նը չի ասել: Այլ բան է, որ ուղերձ են ուղարկում, թե մենք մեզ համար քառասուն տոկոս ենք դրել, 2-րդ տեղում կդնենք մեզ հլու-հնազանդ մի կուսակցության, մյուսներին էլ առաջարկ, որ մեզ հետ կոալիցիաներ կազմեն: Սա հաճախորդ, հլու-հնազանդ ընդդիմությանն առաջարկ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30