Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախագահի հանձնարարական կա, որ ընտրություններն անցնեն բաց ու մաքուր». ՀՀԿ-ական

Նոյեմբեր 09,2015 14:13

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր կրկին առաջարկվող Սահմանադրության գովքն արեց:

«Պոստ սկրիպտում» ակումբում նա ասաց, որ Սահմանադրությունը հիմնական օրենքն է, որն իր դրական ազդեցությունն է ունենալու բոլոր բնագավառների վրա. «Խորհրդարանական համակարգը նոր հնարավորություններ է բացում մեր եղած խնդիրներն ավելի հեշտությամբ լուծելու համար»:

Նրա խոսքով, ընդդիմությունն էր հաճախ կրկնում, թե քաղաքական դաշտը կայացած չէ, կուսակցություններն իրենց տեղում չեն, մարդ կուսակցություններ են առաջանում. «Առաջարկվող սահմանադրական փոփոխություններն այդ խնդիրն էլ են լուծում: Օրինակ, երբ անդամակցեցինք ԵՏՄ-ին, մեղադրում էին, թե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկացավ, մտանք ԵՏՄ, վստահեցնում եմ՝ եթե հանրաքվեի դրվեր մտնել-չմտնելու հարցը, էլի ընտրելու էին ԵՏՄ, բայց ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն թիրախ է դարձել: Ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը Արցախի հարցում, դրանք այն հարցերն են, որոնք միանձնյա չեն կարող լուծվել: Քաղաքական ուժերի կոնսենսուսի ու հասարակության որոշմամբ պետք է արվեն»;

Նա պատմեց, որ «այո»-ի շտաբը ակտիվ աշխատելու է, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը բացատրի ընտրողներին. «Ընդդիմության փաստարկները, թե իշխանությունները փորձում են այդ փոփոխություններով վերարտադրվել , փորձում ենք հիմնավորել , որ այդ խնդիրը կարող ենք լուծել նաեւ հին Սահմանադրությամբ»:

Մեր հարցին, ձեզ արդեն բաժանե՞լ են բլանկեր, որ ընտրողների ձայներ հավաքեք հանրաքվեի օգտին, պարոն Ալեքսանյանն ասաց. «Նախագահի հանձնարարական կա, որ ընտրություններն անցնեն բաց ու մաքուր, շահագրգռվածությունը այո ասելու ավելի քիչ է, քան ընտրությունների մաքուր անցկացնելը: Չկան նման հանձնարարություններ, առաջներում էլ նման կերպ չի եղել: Եթե մեկը մի գյուղում արջի ծառայություն է մատուցում եւ այնքան էլ չի անում, որքան հրապարակում է, դա չի նշանակում դա իշխանությունների հանձնարարությունն է»:

Մեր հարցին, իսկ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը արջի ծառայությո՞ւն է մատուցում, որ իրեն պատկանող Մալաթիա բ/կ-ի աշխատակիցներին բլանկեր է բաժանել ձայներ հավաքելու համար, պարոն Ալեքսանյանն ասաց. «Չգիտեմ՝ ով ինչ է անում, կասկածում եմ, որ Սամվել Ալեքսանյանը նախագահի հանձնարարականի դեպքում նման բան անի: Ես դեռ կճշտեմ այդ տեղեկությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30