Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բեգլարյանը հերքում է, որ ՌԴ-ն է խանգարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը

Նոյեմբեր 09,2015 14:06

«Անընդհատ բան է փոխվում այդ ուղղությամբ: Անընդհատ աշխատանքներն ավելի լավանում են: Ծրագիրը շատ մեծ է, երկարատեւ աշխատանք է պահանջում: Դրական շարժ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքների հետ կապված պարզաբանեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նա նշեց, որ մեր հարեւան պետության տրամադրվածությունն այն է, որ անպայման այդ գիծը Իրան-Հայաստան-Վրաստան կառուցվի: Պարոն Բեգարյանն այդպիսի տպավորություն էր ստացել Իրանի փոխվարչապետի եւ նրանց տրանսպորտի նախարարի հետ հանդիպումից: Պարզապես Հայաստանը պետք է կարողանա գտնել համապատասխան գործընկերներ, որոնք կկառուցեն ու կշահագործեն երկաթգիծը:

Հարցին՝ Ռուսաստա՞նն է խանգարում այդ երկաթգծի կառուցմանը, Գագիկ Բեգլարյանը հերքեց՝ այդպիսի բան չկա. «Ես չեմ ասում, որ աշխարհաքաղաքական խնդիրներ չկան: Կան, բայց առաջնայինը ֆինանսական խնդիրներն են»:

Հնարավո՞ր է, որ Իրանը փոխի մտադրությունն ու Ադրբեջանի հետ իրականացնի իր ծրագրերը, նախարարն ասաց, որ հանդիպումների ընթացքում ինքն այդպիսի տպավորություն չի ստացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30