Aravot.am-ը մտահոգություն էր ստացել քաղաքացիներից, որ 2014 թ. կաշառք վերցնելու համար ձերբակալված Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը շարունակում է աշխատել մանկավարժական համալսարանում, այն էլ որպես ռեկտորի խորհրդական:
Аravot.am-ի հետ զրույցում համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ սեպտեմբերի ամսից Մկրտիչ Ղուկասյանն արդեն մանկավարժականում չէ, նա ազատվել է աշխատանքից դիմումի համաձայն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ