Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում որոնում են 76-ամյա բնակչուհուն: Վերջինս նոյեմբերի 8-ի ցերեկը գնացել է գյուղում գտնվող բարեկամուհու տուն, նրանից պանիր վերցրել, նրա տնից դուրս եկել, սակայն այդպես էլ իր տուն չի վերադարձել:
Կոթիի բնակիչները, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները երեկվանից որոնում են կնոջը, սակայն՝ ապարդյուն: Մեր տեղեկություններով կինը 2 տարի առաջ բարձր ճնշման հետ կապված առողջական խնդիր է ունեցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ