Այս գիշեր ռուս նկարիչ-ակտիվիստ Պյոտր Պավլենսկին հերթական «ցուցադրությունն» է կազմակերպել Մոսկվայի կենտրոնում: Պավլենսկին այն մարդն է, որն իր ամորձիները մեխել էր Կարմիր հրապարակի սալահատակին ու ականջն էր կտրել: Այս անգամ նա հրկիզել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շենքը. հաղորդում է «Varlamov.ru»-ն:
Նկարիչն իր ակցիան անվանել է «Սպառնալիք», քանի որ, իր կարծիքով, Անվտանգության դաշնային ծառայությունը սպառնալիք է բոլոր ռուսների համար. «Լուբյանկայի այրվող դուռը ձեռնոց է, որը հանրությունը նետում է ահաբեկչական սպառնալիքին: Անվտանգության դաշնային ծառայությունը գործում է ահաբեկչական մեթոդներով եւ 146.000.000 մարդկանց նկատմամբ հսկողություն է պահպանում»,- ասել է նա:
Պավլենսկին ФСБ-ի շենքի դռան վրա բենցին է լցրել եւ այրել: Նա եւ ակցիան լուսաբանող լրագրողները 30 վարկյան անց ձերբակալվել են: Լրագրողներն առավոտյան ազատ են արձակվել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ