Երեկ՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկեց Կիոկուշին կարատեի Հայաստանի 10-րդ հոբելյանական բաց առաջնությունը: Իրենց ուժը, կարողություններն ու հմտությունները ցուցադրեցին շուրջ 200-ից ավել մարզիկներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Պարսկաստանից: Մարզիկները հանդես եկան կատա և կումիտե մրցաձևերում՝ 23 քաշային կարգով:
Թե՛ պատանիները և թե՛ մեծահասակներն աչքի էին ընկնում ֆիզիկական և տակտիկական բարձր պատրաստվածությամբ: Մեծահասակների խմբում փայլուն ելույթով հանդես եկավ Արծրուն Միսակյանը, որը ցնցեց ողջ դահլիճը 3 անթերի նոկաուտով:
Կանանց մասնակիցների թվում տպավորիչ էր Ջուլիետտա Առուստամյանի ելույթը, որը 4 մենամարտում փայլեց բացարձակ հաղթանակներով:
Մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և AutoLux ընկերության կողմից տրամադրված հատուկ նվերներով: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած մարզիկները իրավունք ստացան մոտակա 6 ամիսների ընթացքում արտերկրում կայանալիք մրցաշարին մասնակցել անվճար հիմունքով:
Կարդացեք նաև
Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆ