Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն իր բոլոր խոստումները կատարել է». Նարեկ Սարգսյան

Նոյեմբեր 09,2015 11:37

Այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդիրները ե՞րբ են լուծվելու, ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի խոստումը:

Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ անցյալ տարի Գյումրիում 450 ընտանիք ուներ բնակարանի խնդիր, կեսը ստացել են, մյուս կեսի հարցով էլ շարունակում են զբաղվել. «Պետությունն իր պարտավորությունը կատարում է, շուտով կառավարության որոշում կլինի երկրորդ մասին բնակարանների գնման խնդրի վերաբերյալ»:

Նարեկ Սարգսյանը հիշեցրեց, որ ինքն էլ էր խոստացել՝ մինչեւ 2016-ը ավարտել քաղաքային բնակվայրերում, մինչեւ 2017-ը՝ աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժից տուժած, շահառու հաշվառված ընտանիքների բնակարանների խնդիրն ամբողջությամբ կլուծվի»:

Լրագրողների դիտարկմանը, որ հազարավոր ընտանիքներ բնակարաններ չունեն աղետի գոտում, իսկ պետությունն ասես ձեռքերը լվանում է՝ նախարարը պատասխանեց. «Պետությունը հաշվառել է մինչեւ 2008-ը աղետի գոտու մնացած բնակարանները, մինչեւ այսօր 20 հազար բնակարան է տվել, բազմաթիվ շենքեր են կառուցվել: Մոտ 4500 ընտանիքների խնդիր է մնացել լուծել, Մուշ թաղամասում նրանցից մնացել է ընդամենը 230 ընտանիք»:

Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի խոստումները կատարվել են:

Հարցին՝ Մարզահամերգային համալիրն ինչ ճակատագիր կունենա՝ նախարարը պատասխանեց. «Ինֆորմացիա չունեմ, էնքան գիտեմ, ինչքան կառավարության որոշման մեջ կա: Ծրագիրը կքննարկվի, հեղինակներն անպայման կմասնակցեն, կարող եմ երաշխավորել եւ կարող եմ երաշխավորել, որ շենքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրներ չեն կարող լինել: Միջամտություն շենքին եւ շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել, քաղշինը չի թույլատրի նման բան: Երբ լինի, ծրագիր ներկայացվի, ծրագրին անպայման կմասնակցեն հեղինակները, երբ կներկայացնեն՝ կքննարկենք: Կառավարության որոշումից հետո ես չունեմ տեղեկատվություն, որ ներկայացված է կամ նախարարություն, կա՛մ քաղաքապետարան: Պետք է սկզբից ներկայացնեն քաղաքապետարան: Էսքիզային պրոյեկտ, թե որտեղ ինչ են ուզում անել՝ այս պահին չկա նման բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30