Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրելու է Թաթուլ Կրպեյանի անունը

Նոյեմբեր 09,2015 11:29

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակը այսուհետ կրելու է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը: Անվանակոչությունը պատահական չէր. Թաթուլի զինակից ընկերներից շատերը Նոր Կյանք գյուղի բնակիչներ են: Նրանք եկել էին, որպեսզի ականատեսի աչքերով պատմեն Թաթուլ ընկերոջ, հայրենասերի,ռազմական գործչի և վերջապես մարդասերի մասին: Հյուրերի ընդունելությունը արտասովոր էր և Թաթուլ անհատին բնորոշ:

3

Ազգային հագուստով փոքրիկը լավաշով ու գինով դիմավորեց հյուրերին: Հերոսի կին՝ Իրինա Բարսեղյանը, ուսանողական ընկեր Արմենը, Կրթության Ազգային Ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Արշավիրը և մյուս զինակից ընկերները հիացմունքով և հուզմունքով էին դիտում Թաթուլին նվիրված անկյունը, որտեղ գերակշռում էին ազգային դեկորները: Թաթուլին նվիրված ֆիլմը ժայթքող շողերի էր նման, նրա մասին հնչած յուրաքանչյուր խոսք քաղցրաբույր խունկի նման տարածվում էր դահլիճում:

2

Տպավորիչ էր, որ Թաթուլի բանաստեղծությունները ընթերցեցին ուսուցչուհիները, իսկ «Սասուն» երգի-պարի ազգային համույթի խրոխտ ու մարտական պարերը էլ ավելի ընդգծեցին Թաթուլի ազգային կերպարը: Պատահական չէր նաև Իրինային հանձնված նվերը՝ Թաթուլ Կրպեյանը Քուռկիկ Ջալալին հեծած: Հանդիպումը Թաթուլի հետ կայացավ և փառք ու օրհնություն այն Անհատներին, ում բարի կամքն ու խոսքը գործ է դառնում:

Նունե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30