Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյանի հորդորը Վոլոդյա Ավետիսյանին՝ հացադուլից դուրս գալու վերաբերյալ

Նոյեմբեր 09,2015 11:18

Սիրելի Վոլոդյա

Դու պայքարի մարդ ես և չես կարող անտարբեր մնալ, երբ քո Հայրենիքը վտանգված է: Այդ պատճառով մեր երկիրը բռնազավթած վարչախումբը բանտարկել է քեզ, որպեսզի դու չկարողանաս քո հեղինակությունն ու կարողությունները լիարժեք կերպով ծառայեցնել Հայաստանի ազատագրման գործին: Այդ պատճառով դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձևը՝ հացադուլը: Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն չունեն, ուստի նրանց կառավարման պարագայում վերջնական արդյունքի չես հասնելու քո առողջությանը վնասող այդ ծայրահեղ քայլով: Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի դեպքը ասածիս ամենաթարմ ապացույցն է: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլն արդեն տվել է շատ ավելի ցանկալի արդյունք քո զինակիցների և մեր ժողովրդի շրջանում:

Մարդիկ մեկ անգամ ևս հիշեցին, որ ազատամարտիկներն անտեսված են, իսկ ժողովուրդը՝ իրավազրկված ու կեղեքված: Դու օգնեցիր նաև մեր երկրի ազատագրման գործում ժողովրդի համախմբմանը, քանի որ այս օրերին մենք պատրաստվում ենք մեր հայրենակիցներին ոտքի հանել, որպեսզի նրանք դեկտեմբերի 1-ին, ժամը 18-ին հավաքվեն Ազատության հրապարակում և համազգային հանրահավաքի այդ վայրում որոշեն, թե ինչպես ենք հեռացնելու Սերժին ու նրա բանդային և ինչպես ենք կառուցելու Նոր Հայաստանը, որի համար կյանք և արյուն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, այդ թվում՝ նաև դու: Այս ամենը հաշվի առնելով՝ հորդորում եմ դադարեցնել հացադուլը և ուժ հավաքել, քանի որ շուտով մենք շատ մեծ գործեր ունենք անելու մեր երկիրն ազատագրելու և շենացնելու ուղղությամբ: Խնդրում եմ նաև իմ հորդորը փոխանցիր քեզ հետ միասին հացադուլ անող մյուս ընկերներին, որպեսզի նրանք նույնպես լցվեն արդարության մոտալուտ հաղթանակի նկատմամբ հավատով և դադարեցնեն հացադուլը:

 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

09.11.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30