ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի, Ջերմուկի, Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն