Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը երեկ Բարսելոնում ավարտված վեց գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարի վերջին տուրում պարտվեց Ասիսին ու Դուբիան Նարցիսոյի հետ միասին 2,0 միավորով բաժանեց վերջին՝ 5-6-րդ տեղերը:
Այժմ Կարեն Գրիգորյանը կմիանա Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականին, որը նոյեմբերի 13-ից 22-ը Ռեյկյավիկում հանդես է գալու Եվրոպայի թիմային առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ