«Բոլոր ժողովրդներում տականքի շերտը եղել է, բայց ոչ բոլոր երկրներում է տականքը երկրի կառավարման ղեկին: Մինչեւ այդ տականքին չհեռացնենք, ժողովրդավարական պատրանքների մեջ որեւէ մեկը թող չընկնի»,- հեռուստաեթերով հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա դեկտեմբերի վեցին նախատեսված սահմանադրական փոփոխություններին ընդառաջ իշխանություններին նաեւ նախազգուշացրեց. «Զորիբալայանական կլանին հեռացնելը դասական քաղաքական ձեւով հնարավոր չէ, ինչպես հասնել ռեժիմի հեռացմանը, միայն ժողովրդի ընդվզման միջոցով: Մեր ժողովուրդը պատրաստ է պոռթկալ: Դեկտեմբերի մեկին հրավիրում ենք քաղաքացիական անհնազանդության, ուժեղ ու խաղաղ միջոցով այս ռեժիմին ճնշելու ենք, նահանջել: Եթե այս անգամ համարձակվեն խաղաղ բնույթի պայքարի դուրս եկած ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառել, համարժեք պատասխան կստանան բոլորիս կողմից, առաջին հերթին իմ կողմից: Երբ ժողովուրդը զայրանում է, ժողովուրդը սկսում է քվեարկել ոտքերով: Թող զգուշանան այսօրվանից»:
Դաշնակցությունը հեռուստատեսային քարոզչության շրջանակներում քաղաքացիներին կոչ է անում դեկտեմբերի վեցին մասնակցել սահմանադրական փոփոխությունների ընտրություններին ու այո քվեարկել:
Դաշնակցության համոզմամբ, երկրում փոփոխությունը պետք է լինի համակարգային, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի անցումը հենց համակարգային փոփոխություն է:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ն էլ է այո-ի օգտին քարոզում: Ըստ ԲՀԿ-ական Վահան Բաբայանի. «Առաջարկվող նախագիծը թույլ է տալիս այնպիսի փոփոխություններ, որոնց հիմքում է դատական համակարգի անկախությունը, մենաշնորհներից ձերբազատումը, իշխանությունների հավասարակշռումը: ԲՀԿ-ն կողմ է փոփոխություններին, ամեն ինչ անելու է, որ մեր սահմանադրությունը փոխվի իր բացասական կետերով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ