Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Անապայում ավարտվել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում էր 12 բռնցքամարտիկով:
Մեր պատանիներից 42 կգ քաշային Արթուր Շահբազյանը եւ 59 կգ քաշային Կարեն Ստեփանյանը մտել են եզրափակիչ եւ նվաճել արծաթե մեդալ, իսկ Սարգիս Սարգսյանը 40 կգ քաշային կարգում բավարարվել է բրոնզե մրցանակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ