ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհը նոյեմբերի 8-ի՝ ժամը 16:30-դրությամբ, երկկողմանի երթևկելի է:
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով շուրջ 400 խմ ծավալի ժայռաբեկորները փակել էին ճանապարհի ամբողջ երթևեկելի հատվածը:
Այսօր վաղ առավոտից Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի և մեխանիզմների միջոցով ձեռնամուխ են եղել ճանապարհից քարերի հեռացման աշխատանքներին:
Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն