Եգիպտական հանձնաժողովը, որը զբաղվում է ռուսական A321 մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննությամբ հաստատել է, որ 90 տոկոս հավանականություն կա, որ ձայնը, որը լսվել է սեւ արկղի ձայնագրություններից փաստում է, որ ինքնաթիռում ռումբ է տրաքել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Սեւ արկղերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա ռումբ է եղել: Մենք 90 տոկոսով վստահ ենք այդ հարցում»,- ասել է հետաքննող հանձնաժողովի անդամներից մեկը՝ նշելով, որ պատրաստ չէ քննարկել մնացած տասը տոկոս հավանականությունը:
Նոյեմբերի 7-ին ամբողջությամբ վերծանվել է տեղեկատվությունը:
Ըստ եգիպտական հանձնաժողովի նախագահ Այմանա Ալ-Մուկադամի՝ սեւ արկղի վերծանումից երեւում է, որ ինքնաթիռը թռիչքից մինչեւ ընկնելու պահը երկնքում մնացել է 23 րոպե, մինչեւ վթարը այն դեպի վեր է բարձրացել եւ թռչել է 521 կմ/ժ արագությամբ: Դրան հաջորդող վայրկյաններում լսվել է աղմուկ. նշել է Ալ-Մուկադամը: