Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապան-Մեղրի ավտոճանապարհը միակողմանի է երթեւեկելի

Նոյեմբեր 08,2015 14:34

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 7-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածում (42-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1900 խմ ծավալով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կիրականացվեն ս. թ. նոյեմբերի 8-ին:

Նոյեմբերի 8-ին, ժամը 07.32-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Ժամը 08.57-ից «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով իրականացնում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Ժամը 09.32-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30