Մոսկվայի «Սպարտակը» երեկ արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Թերեքին»: Բոլոր երեք գոլերն էլ խփեցին դաշտի տերերը. մեկը՝ սեփական դարպասը, երկուսը՝ մրցակցի:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «Սպարտակի» դարպասը գրաված կիսապաշտպան Ադիլսոնն ու հարձակվող Աբլայ Մբենգը թիմին կամային հաղթանակ բերելու համար մեկական նոր ավտոմեքենա են նվեր ստացել: Իսկ ահա թենիսի աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Եվգենի Կաֆելնիկովը, որ «Սպարտակի» անդավաճան երկրպագու է, twitter-ի իր էջում գրել է, թե ինքը Լեոնիդ Ֆեդունի փոխարեն ամոթից գետինը կմտներ: Նա ֆեդունին խորհուրդ է տվել վաճառել ակումբը եւ խոստացել, որ քանի դեռ նա է «Սպարտակի» սեփականատերը, ինքը ոտք չի դնի «Օտկրիտիե Արենա» ստադիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport.ru-ի
Կարդացեք նաև