Մանկական տարիքից մեջս խիստ տպավորվել էր ինչ-որ հեքիաթում կարդացած տողերն այն մասին, որ փոքրիկ արքայադստերը մատուցեցին «ամպի պես փափուկ եւ եթերային տապակած ուղեղ»: Եվ երբ առաջին անգամ փորձեցի այդ ուտեստը, իսկապես այդ տպավորությունը ստացա: Փափուկ, նուրբ, եթերային, շատ համեղ եւ ամենակարեւորը՝ շատ օգտակար՝ ահա թե ինչպիսին է տավարի (գառի, հորթի) տապակած ուղեղը: Այնպես որ, եթե ինչ-ինչ կանխապաշարումներից ելնելով դեռ չեք փորձել այդ ուտեստը, ապա իսկական ժամանակն է մի կողմ թողնելու այդ մտքերը եւ վայելելու:
Անհրաժեշտ մթերքները
Տավարի ուղեղ – 1 հատ
Քացախ-1 ճաշի գդալ
Աղ-1 ճաշի գդալ
Ձու-1 հատ
Աղացած պաքսիմատ- 1 բաժակ
Համեմունքներ
Բուսական յուղ- 1 բաժակ
Կարագ-1 ճաշի գդալ
Կիտրոն- 1 հատ
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Տավարի ուղեղը սառը ջրի տակ լավ լվանալ՝ ընթացքում մաքրելով թաղանթից: Կաթսայի մեջ ջուրը եռացնել, ավելացնել աղը եւ քացախը: Եռացող ջրի մեջ դնել ուղեղը, թողնել եփվի մոտ կես ժամ:
Հանել ջրից, թողնել սառչի, յուրաքանչյուր կիսագունդը լայնակի բաժանել 2-3 կտորի: Առանձին ամանի մեջ հարել ձուն՝ սեւ պղպեղի եւ աղի հետ: Մեկ այլ ամանի մեջ լցրեք աղացած պաքսիմատը՝ ձեր նախընտրած համեմունքներով՝ կարմիր եւ սեւ պղպեղներ, քարրի փոշի, համեմի սերմ, խմելի սունելի եւ այլն: Ուղեղի յուրաքանչյուր կտորը թաթախեք ձվի, ապա՝ պաքսիմատի փոշու մեջ:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը՝ մի գդալ կարագի հետ միասին: Ուղեղի կտորները արագ տապակեք երկու կողմից (յուրաքանչյուր կողմից 1-2 րոպեն բավական է):
Մատուցելիս անպայման կողքը դրեք կիտրոնի շերտեր՝ տապակած ուղեղը կիտրոնով արտակարգ համեղ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
07.11.2015