Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատենք նաեւ լավը

Նոյեմբեր 07,2015 23:16

Գիտեմ, որ «քլնգող» նյութերն ավելի լավ են կարդացվում, աղետ, ցավ, դժբախտություն պարունակող լուրերն ավելի լայն «սպառում» ունեն: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Բայց թույլ տամ ինձ մի քանի տող գրել նաեւ դրականի մասին: Կարող եք միստիկա համարել, բայց ամեն մի դրական խոսք, բարյացակամ հայացք կամ ժպիտ, եթե նույնիսկ չեն նկատվում, միեւնույն է՝ փոխում են աուրան: Իհարկե, եթե դրանք անկեղծ են:

Առաջին «լավ բանը», որը ցանկանում եմ գրել… Հ1-ի՝ Հանրային հեռուստատեսության  մասին է: Այդ կազմակերպությունն ունի, բնականաբար, բազում նյութական, տեխնիկական, կազմակերպչական եւ ստեղծագործական խնդիրներ: Բայց խոսքն այս դեպքում ոչ թե հաղորդումների կամ լրատվական քաղաքականության, այլ շատ ավելի «մանր» երեւույթի մասին է: Ես այդ տարածք եմ մտնում 31 տարի եւ ճանապարհ եմ կտրում անցակետից մինչեւ բուն շենքը: Վերջին 1,5-2 տարվա ընթացքում այդ տարածքը անճանաչելիորեն փոխվել է: Դեպի լավը: Այգին ամեն օր խնամվում է, կայանատեղին մաքուր է, կոկիկ՝ հատուկ մարդիկ դրան հետեւում են: Չգիտեմ, ինչպես է ուրիշների դեպքում, բայց իմ տրամադրությունը դրանից բարձրանում է: Առաջ դրա վրա ուշադրություն չէի դարձնի, բայց հիմա հաճույք եմ ստանում ցանկացած նման դրական «մանրուքից»:

Երկրորդ «լավ բանը», որի մասին կցանկանայի խոսել, Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի արձանի բացումն է: Դա տեղի է ունեցել Վասիլյեւան կղզում՝ մի վայրում, որը մեզ ծանոթ է նախեւառաջ Գոգոլի եւ Դոստոեւսկու  գործերից: Իոսիֆ Բրոդսկին հրաշալի բանաստեղծություն ունի  այն մասին, որ կցանկանար հանգչել հենց այդ կղզում: Մեր հանճարի հայտնվելը հենց այդ տեղում ես խորհրդանշական եմ համարում: Արձանն էլ  (հեղինակ՝ Լևոն Բեյբության, ճարտարապետ՝ Մաքսիմ Աթայանց) դասական է, զուսպ, առանց ավելորդությունների: Կոմիտասի կերպարին եւ ստեղծագործությանը համապատասխան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել Արամյան says:

    Տարրան փոխելով, կամ լավ փաթեթավորումով գարշահոտությունից բոլորովին չես ազատվի, լավ իմացեք…

  2. Atshak says:

    մի “վատ բան” էլ ես նկատեմ:
    Շատ վատ է, որ նկատում եք մենակ են “լավ բաները”, որոնք անձնապես ձեզ են վերաբերվում: Գիտեմ որ լիբերալը- դա անձնակենտրոն մարդն է, բայց ամեն դեպքում տհաճ է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30