ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի (Մ17) 41-րդ կմ-ում նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 400 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի վերին շեպից ընկել են երթևեկելի հատվածի վրա և ամբողջությամբ փակել այն:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները համապատասխան մեխանիզմներն ու հատուկ տեխնիկան մոտեցնում են փլուզման հատվածին, սակայն եղանակային վատ պայմանների, ուժեղ մառախուղի պատճառով ճանապարհի մաքրման և քարերի հեռացման աշխատանքները կավարտվեն վաղն առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն