Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոլան» կինոփառատոնի հանդիսատեսը կօգնի սահմանամերձ համայնքներին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 07,2015 19:29

Երևանում, մարզերում, Արցախում և Ջավախքում այսօր մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը, որը  նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Բացումը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում՝ հանրահայտ ռեժիսոր Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ, որի գլխավոր հերոսներից է Նիկոլ Քիդմանը: «Բացման ֆիլմը պետք է լինի ուրախ եւ տրամադրություն ապահովվող, այդ պատճառով այս հրաշալի ֆիլմն ընտրեցինք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ՝ աշխարհի 44 երկրից. «2001թ., երբ առաջին անգամ կայացավ փառատոնը, այլ խնդիր էր դրված՝ երեխաներին ցույց տալ մեծ էկրան եւ վերադարձնել կինոթատրոն: Փառք Աստծո, այսօր կարող ենք ցուցադրել վերջին երկու տարում նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնք ուսուցողական, կրթական նշանակություն ունեն: Եթե ուզում ենք կրթված երիտասարդություն ունենալ, փառատոնն այդ նպատակի իրագործման համար լավ միջազգային հարթակ է»:

Ավանդական 7 անվանակարգերին ավելացել է «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որում ներկայացվելու են հայերի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունների մասին ֆիլմեր:  Այս տարի 8 զորամասերում կցուցադրվեն ռազմահայրենասիրական ֆիլմեր, իսկ Արցախում փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն լավագույն ֆիլմերի դիտումներ: Առաջին անգամ այդ հնարավորությունը կունենա նաեւ Ջավախքի հանդիսատեսը:

DCIM105MEDIA

Հավելենք, որ փառատոնի ընթացքում իրականացվելու է «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիան, որին կարող են մասնակցել ոչ միայն հանդիսատեսը, այլեւ բոլոր ցանկացողները: «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք բոլոր դիտումների ընթացքում նրանք կարող են բերել խաղալիքներ, մանկական գրքեր կամ այլ օգտակար իրեր, որոնք կնվիրաբերվեն սահմանամերձ համայնքների անապահով ընտանիքների երեխաներին:  «Սա նպատակ ունի հատկապես երեխաների մեջ սերմանել բարեգործության գաղափարը»,-ասաց Նունե Մանուկյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Կինոդիտումների ավարտից հետո բարեգործական ակցիան կշարունակվի մինչև 2015թ.-ի նոյեմբերի 27-ը, որի ընթացքում հանգանակությունները կարող են բերվել «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30