Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հովհաննիսյան. «Ես անձամբ կողմնակից եմ, որ ապակիները լինեն թափանցիկ»

Նոյեմբեր 07,2015 18:03

«Կոմունիկացիան, եթե չի ապահովում, դա եւս կարող է պատճառ դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարների»,- նոյեմբերի 7-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ լուսաթափանցելության նորմերը սահմանում են, որ առջեւի դիտապակին պետք է լինի 75 տոկոս, վարորդի կողային ապակիները՝ 70 տոկոս, մնացած ապակիների թափանցելիությունը չի սահմանվում: Էդուարդ Հովհաննիսյանը ասաց, որ իրենց առաջարկություններից երկրորդն է եղել ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելությունը. «Ես անձամբ կողմնակից եմ, որ ապակիները լինեն թափանցիկ՝ առջեւի, վարորդի եւ կողայինները: Այն, ինչ ասում է միջազգային նորմերը եւ ես»:

Էդուարդ Հովհաննիսյանը ասաց, որ իրենց առաջարկների ցանկում է առավելագույն տուգանքը սահմանել ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 հազար դրամ. «Այսօրվա օրով գիտենք, թե ինչ է կատարվում, 1800 խախտում ունի մարդը: Երկրորդ, երրորդ խախտումից հետո եկեք զրկենք վարորդական իրավունքներից վարորդին, որ այդ վարորդը 1800 խախտում չանի: Այդ երթեւեկությունով կարելի՞ է երթեւեկել: 1800 խախտում ունի, այդ վարորդը իրավունք ունի՞ վարելու մեքենա, թե՞ ես պաշտպանեմ այդ վարորդին, ասեմ՝ վա՜յ, ինչ լավ ես անում, 1800 խախտում ես անում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30