Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանները հրաժարվել են ցուցադրել Լեւոն արքայի բացառիկ դիմանկարը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Նոյեմբեր 07,2015 17:52

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր Կիլիկիայի թագավոր Լեւոն Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանությունը բաց ժողով անցկացրեց, որի ընթացքում ամփոփվեցին կառույցի գործունեության արդյունքները: Երուսաղեմի տաճարի ասպետները հայտնի են որպես տամպլիերներ, որոնց միաբանությունը 900 տարվա պատմություն ունի: Հայ տամպլիերների միաբանությունն էլ 3 տարեկան է եւ գործում է որոշակի ուղղություններով: Առաջնայինը Հայաստանի պետականության ամրապնդումն է: «Մենք քաղաքական կազմակերպություն կամ կուսակցություն չենք, չենք զբաղվում ներքին քաղաքական անցուդարձով, բայց մտահոգ ենք մեր անկախության հարցերով: Իսկ պետական խորհրդանիշները եւ պատմությունը մեր պետականության անբաժան մասնիկներն են: Երբ մեր երկիր եկած զբոսաշրջիկներն այցելում են պատմական վայրեր, տեսնում եկեղեցիները, փաստում են, որ մենք հին քրիստոնյա երկիր ենք, բայց բոլորն ուզում են հասկանալ՝ որտե՞ղ է 4 հազար տարվա մեր պետականությունը: Կա՞ արդյոք մի խորհրդանշան, որը կփաստի, որ մեր պետականությունն, ասենք, 25 տարեկան չէ: Այդ պատճառով վերջերս հանդես եկանք առաջարկով: Հանրային խորհրդում քննարկվեց Հանրապետության հրապարակում Տիգրան Մեծի արձանը տեղադրելու առաջարկը, որը միաձայն ընդունվեց: Այժմ սպասում ենք հանրապետության նախագահի համապատասխան արձագանքին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանության գերագույն առաջնորդ Բագրատ Լալայանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Հետաքրքրվեցինք, թե ինչու է միաբանությունը կրում հենց Լեւոն Ռուբենյան թագավորի անունը: «Տամպլիերների պատմությունը կապված է խաչակրաց արշավանքների հետ: Տաճարականների միաբանությունը ստեղծվել է Երուսաղեմում, որպեսզի պաշտպանի քրիստոնյաներին: Խաչակիրները դեպի Սուրբ Հող տանող ճանապարհին անցել են Կիլիկիայի թագավորությունով, որը շատ մեծ դեր է ունեցել եւ օգնություն տրամադրել ասպետներին: Այդ իսկ պատճառով Կիլիկիայի պատմությունը մեր անվան հետ կապելը բավականին ճիշտ է: Կարծում ենք, որ Հայաստանում անընդմեջ պետք է խոսել պետականության օրինակի՝ Կիլիկյան թագավորության մասին: Այն Հայաստանի վերջին գերպետությունն էր»,-ասաց պարոն Լալայանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կազմակերպությունը բազմիցս դիմել է կառավարությանը՝ Հունվարի 6-ը որպես Կիլիկիայի թագավորության հիմնադրման օր հռչակելու առաջարկով:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Ի դեպ, միաբանությունը կրոնական կազմակերպություն չէ, դրա անդամները քրիստոնյաներ են եւ գործակցում են Հայ Առաքելական եկեղեցու հետ: Տամպլիերների միջազգային միաբանությունն ընդունել է հայոց ցեղասպանությունը: Այս տարի տարբեր երկրներից ժամանակ ասպետներն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Ժողովի ընթացքում ներկայացվեց Լեւոն Մեծագործի առաջին դիմանկարը, որի հեղինակն է Ռուբեն Արուտչյանը: Նրան Բագրատ Լալայանը շնորհեց տաճարական ասպետի կոչում: Հատկանշական է, որ որոշ թանգարաններ եւ գիտական հաստատություններ անհասկանալի պատճառներով մերժել են դիմանկարը ցուցադրել, ուստի այն ժամանակավոր տեղ կգտնի հեղինակի արվեստանոցում: «Զարմանալի է, բայց փաստորեն թանգարանների ռազմավարության մեջ չի մտնում պետականության խորհրդանիշ հանդիսացող արքայի դիմանկարը ցուցադրելը»,-եզրափակեց Բագրատ Լալայանը:

DCIM105MEDIA

Ժողովի ավարտին համերգով հանդես եկավ «Արս Լունգա» դուետը, որի կազմում են թավջութակահար Արամ Թալալյանը եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը:  Նրանք կատարեցին կոմիտասյան մի քանի ստեղծագործությունների մշակումներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Ներեցեք, բայց ես չեմ հասկանում, թե ինչու եք հոդվածի վեռնագրում գործածել <> բառը: Մինչ ընթերցումը տպավորություն է, թե խոսքը նոր հայտնաբերած և հավաստի նկարի մասին է: Հոդվածին ծանոթանալուց հետո անհասկանալի է դառնում հարցադրումը՝ մի արդի նկարիչ և նրա մտերիմները զարմանում են թե ինչու են թանգարանները հրաժարվում ցուցադրել այդ նկարչի աշխատանքը: Իսկ եթե նա ոչ թե Լևոն արքային պատկերած լիներ, այլ տանձեր, սակայն պատկերած լիներ Գոգենի վարպետությամբ, ապա Դուք չէիք հարցնի, իսկ ինչու են համաձայնցում ցուցադրել և անգամ մրցում են այդ պատվի համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30