Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Լավրովի այցի ընթացքում Արցախի հարցը չի քննարկվելու

Նոյեմբեր 07,2015 16:52

«Ես դրական եմ գնահատում Լավրովի այցը»,- նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն ամենաարդիական հարցերը, նա վստահ է, որ այդ հարցերի շարքում Արցախի հարցը չկա. «Ես կարծում եմ դա լինելու է տարածաշրջանի Մերձավոր Արեւելքի խնդիրները, որովհետեւ եթե Կասպից ծովից կարողանում են այսպիսի տպավորիչ ակցիա անցկացնել: Ես դեմ եմ միաբեւեռ աշխարհին, ուզում է այդ բեւեռը մենք լինենք, թե իմ թշնամին, ես ուղղակի դեմ եմ, ես տեսնում եմ, որ դա լավ բանի չի բերի, ոչ էլ երկու բեւեռին եմ կողմ: Ես մտածում եմ՝ ի վերջո պետք է լինեն կետեր, տարածքներ, որոնք իրենց մարդ կզգան: Որովհետեւ հիմա վիճակն այնպիսին է, որ բոլորը ենթարկվում են կա՛մ սրան, կա՛մ նրան: Ամերիկայի քաղաքականությունը, որը գալիս է աշխարհաքաղաքական մոտեցումներից լավագույնը չէ, եւ Ամերիկային էլ է դա վնաս>:

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ եթե դա արվում է Կասպից ծովից, մենք պետք է մտածենք, թե ինչու է Լավրովը գալիս. «Այնպես որ դա հեռու է, քան մենք բոլոր այն կետերից, որոնք այսօր պետք է ասել աշխարհի բոլոր ժողովուրդների համար նշանակություն ունեն: Իրապես, ուշադրությունը մեզ վրա չէ, որովհետեւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը դեռ կարողանում են ինչ-որ ձեւի պահպանել այս ստատուս քվոն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30