Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Մենք պետք է բոլորին հավասար անդամ լինենք ԵԽԽՎ-ում»

Նոյեմբեր 07,2015 15:57

«Քաղաքականության մեջ ամեն մի փաստաթուղթ դառնում է փաթեթի եւս մեկ նյութ, որը գործընթացի համար ծանրակշիռ փաստարկ է դառնում Ադրբեջանի համար»,- նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունվել է բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում»  հակահայկական զեկույցը: Մասնավորապես՝ զեկույցում ամրագրված է, որ «Վեհաժողովը մտահոգված է և դատապարտում է 2014-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի այլ օկուպացված տարածքների շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ միջազգային սահմանին ռազմական գործողությունների իրականացումը»:

Լարիսա Ալավերդյանը համարում է, որ մեզ համար ամենավատն այն  է, որ չենք կարողանում իսկական իրավիճակը ներկայացնել. «Դուք հավատացեք ինձ ես երկար տարիներ հանդիպել եմ, մարդիկ իրապես այլ ձեւ են պատկերացնում: Նրանք նայում են քարտեզին, նրանք նայում են, թե ինչ ենք մենք անում, թե ինչ են նրանք անում: Հիշեցնեմ՝ սկսած 1992 թվականից հրամանով գրեթե ասվել է բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներն, որ երբ որ Ադրբեջանցիները խոսում են, մենք ձայն չհանենք, իրենց սուտը չի անցնելու, մենք այսպես ենք մեզ պահելու: Ես համոզված եմ, եթե չասեմ՝ դա կոպիտ սխալ է, դա ավելի վատն է, քաղաքական սխալ է»:

Ըստ նրա՝ հայկական պատվիրակությունը արդյունքի հասնելու համար պետք է աշխատի բայց ոչ թե նիստից նիստ, այլ՝ ամեն օր եւ համագործակցի դաշնակիցների հետ. «Այսինքն՝ չի կարելի նստել եւ սպասել, որ Ադրբեջանը մի բան կասի, եւ դրան ի պատասխան անատամ կամ շատ մինչեւ անգամ ատամով մի բան ասենք: Մենք պետք է բոլորին հավասար անդամ լինենք ԵԽԽՎ-ում, մենք պետք է դաշնակից ունենանք, պետք է մասնակցենք այլ հարցերի քննարկման մեջ, մենք այդտեղ եզակի չենք, որ այս վիճակում ենք, այնտեղ կան դաշնակիցներ, պետություններ, պատգամավորներ, որոնց հետ պետք է աշխատել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30