Լրահոս
Օրվա լրահոսը

Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ

Նոյեմբեր 07,2015 15:20

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի համակարգման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:

Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի  հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի  կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության,  ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայ համայնքի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Վթարից տուժած` նոյեմբերի 7-ի լուսադեմին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով մահացած, 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը ևս կկազմակերպվի աշխատանքային խմբի կողմից:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30