Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա տուժածը մահացել է

Նոյեմբեր 07,2015 12:23

 Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն  ուներ  գլխուղեղի ծանր վնասվածք նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է:

Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ:  Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն այսօր սրտի վեցերորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր  ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:

Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30