Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկացի համանախագահը, փաստորեն, դատապարտել է ԵԽԽՎ-ի ինքնագործունեությունը. «Ժամանակ»

Նոյեմբեր 07,2015 12:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ թվիթերյան գրառումով, ըստ էության, հանդես է եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանությամբ, քննադատելով այդ շահերը միակողմանիորեն ոտնահարող ԵԽԽՎ զեկույցը, որն ընդունվել է այդ կառույցի քաղաքական հանձնաժողովում և ներկայացվելու է լիագումար նիստին: «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ուոլթերն է, իսկ զեկույցը ԵԽԽՎ լիագումար նիստին կներկայացվի հունվարին կայանալիք ձմեռային նստաշրջանում:

Զեկույցի մեջ տեղ են գտել մի շարք հակահայկական ձևակերպումներ ու գաղափարներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում և այլ միջազգային կառույցներում ղարաբաղյան հակամարտության մասին զեկույցներից առաջ պետք է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ: Ամերիկացի համանախագահը, փաստորեն, դատապարտել է ԵԽԽՎ-ի ինքնագործունեությունը՝ միաժամանակ, իհարկե, հարված հասցնելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիի գործունեությանը: Եվ այստեղ, իհարկե, առանցքայինն այն չէ, թե ինչ է ասել Ուորլիքը կոնկրետ զեկույցի վերաբերյալ, քանի որ ինքնին կոնկրետ զեկույցը գուցե և մեծ նշանակություն էլ չունի ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորման տեսանկյունից:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30