Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց հետ անպայման թաշկինակներ պետք է վերցնեն, ինչպես երեկ արել էր Դավիթ Հարությունյանը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 07,2015 11:52

ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալներով, այսօր Հայաստանում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է… պինդ բռնվեք` 2 միլիոն 554 հազար: Այն, որ սա, մեղմ ասած, ուռճացված թիվ է, շատ հեշտությամբ ապացուցվում է նույնքան պաշտոնական թվերով: Պաշտոնապես Հայաստանի դպրոցներում սովորող երեխաների թիվը կազմում է 465 հազար: Դպրոցականները տարիքի բերումով իրավունք չունեն մասնակցել քվեարկությանը: Իրավունք չունեն մասնակցել նաեւ նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց թիվը մոտ 250 հազար է: Ստացվում է, որ 715 հազար հայաստանցի ընտրելու իրավունք չունի, իսկ 2 միլիոն 554 հազարը իրավունք ունի: Այս երկու թվերը իրար գումարելով՝ ստանում ենք, որ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն 270 հազար է: Այնինչ, ըստ մարդահամարի տվյալների, Հայաստանում մշտական բնակչությունը  3 միլիոն է, իսկ առկա բնակչությունը՝ 2.8 միլիոն:

Ստացվեց, որ միայն սրանով իշխանությունը ունի հավելյալ մոտ կես միլիոն կեղծ «այո» նկարելու ռեսուրս: Բայց կարող է այնպես ստացվել, որ սա էլ չբավականացնի սահմանադրական փոփոխությունների քվեարկության դրական արդյունք ստանալու համար, եւ իշխանությունը, ամեն ինչից զատ, նաեւ փորձելու է առավելագույն ձայներ հավաքել քարոզչությամբ: Իսկ դա արդեն շատ ավելի քրտնաջան աշխատանք է պահանջում: Այնպես որ, «այո»-ականները քարոզչական նյութերից բացի իրենց հետ անպայման թաշկինակներ պետք է վերցնեն, ինչպես երեկ արել էր Դավիթ Հարությունյանը:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gegecik says:

    Կարողա սգո արարողւթյւն է, հեռւ տնից տեղից

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30