Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշեցուցիչ է այն, որ մեր ընդդիմությունը հրաժարվում է նման ամբիոնից». «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2015 11:41

Թե սահմանադրական բարեփոխումներին ինչպես ենք վերաբերվում, այլ հարց է, իսկ, այ, «Արմնյուզի» 20-օրյա ռեալիթի շոուի գաղափարը հոյակապ միտք է։ Եվ կարեւոր չէ՝ այն կհաջողվի՞, թե՞ ոչ, նախագծի հեղինակների ու մասնակիցների սպասելիքները կարդարացնի՞, թե՞ ոչ, հեռուստադիտողին դուր կգա՞, թե՞ ոչ։ Երկարատեւ ուղիղ եթերի փաստը կարող է մարդկանց մղել անկեղծության, ձերբազատել վախի զգացումից, ստիպել, որ իրերն իրենց անուններով կոչեն։ Այդ պարագայում արդյունքը կարող է շշմեցնող լինել։

Հանրապետությունով մեկ շրջագայող քաղաքական գործիչներն ու մարզերի բնակչությունը կհայտնվեն էկրանին՝ «մերկ»։ Ու մեզ լիարժեք պատկերացում կտան եւ քաղաքական դաշտի, եւ հասարակության մասին։ Դա կարող է վերածվել յուրօրինակ մինի-հանրաքվեի։ Սահմանադրության նկատմամբ իրական վերաբերմունքը բացահայտելու առումով։ Անշուշտ, եթե մասնակիցները չդիմեն կեղծիքների՝ չսարքեն «այո»-ներն ու «ոչ»-երը, իշխանամետ պնակալեզների խմբերով չլցնեն դահլիճները։ Հայ մարդը երեւա այնպես, ինչպես կա։ Այս պարագայում ապշեցուցիչ է այն, որ մեր ընդդիմությունը հրաժարվում է նման ամբիոնից, նման լսարանից, նման համապետական շոուին մասնակցելու հնարավորությունից:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30