Ո՞վ է Հայաստանի իշխանության ամենաստվերային, բայց ամենահուսալի դաշնակիցը: Միանգամից ասենք, Իլհամ Ալիևը՝ իր նավթադոլարներով ու խավիարով: Այս պնդումը, առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ ու անհեթեթ է հնչում, և հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքն ուղղակի, պայմանավորված դաշնակցության մասին չէ: Պարզապես Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ դիվանագիտության կատարյալ ապաշնորհության փրկօղակը: Հայաստանը հերթական ապտակն է ստանում ԵԽ ԽՎ-ում, փույթ չէ, կարելի է գալ Երևան կամ, նույնիսկ առանց Երևան գալու, լալահառաչ տեքստեր ասել այն մասին, թե ինչպես են եվրոպատգամավորները ծախվում ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը:
Ընդ որում, որքան շատ է այդ տեքստերում պաթետիզմը, այնքան արդարացումն ավելի արժանահավատ է թվում: Ու որևէ մեկի մտքով չի անցնում հարցնել՝ այդ դեպքում, եթե եվրոպական հարթակներում ամեն ինչ հիմնված է միայն փողի վրա (ինչը, իհարկե, այդպես չէ), ինչո՞ւ Հայաստանը հատուկ բյուջե չի ստեղծում, ինչո՞ւ օլիգարխներին չի հանձնարարում ամսական ոչ թե՝ 10.000 եվրո (ինչպես պնդում են ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ հենց այդքան է Ալիևը վճարում ադրբեջանամետ եվրոպացիներին), այլ՝ 15 կամ 20 հազար եվրո վճարել ծախու եվրոպատգամավորներին: Միայն թե չասեք, թե փող չկա, թե Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական կարողություններն անհամեմատելի են:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: