Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուպատոսի համար Հայաստանի ամենատեսարժան «բանը». «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2015 10:57

Մարդիկ արտասահման գնալուց այդ երկրի տեսարժան վայրերն են նկարում և հրապարակում իրենց Ֆեյսբուքյան էջերում, մարդիկ կան՝ այդ երկրի ազգային խոհանոցի ուտելիքները, մարդիկ էլ կան այդ երկրում երթևեկող «տարօրինակ» վրացական համարանիշներով ավտոմեքենաները: Գերմանիայի Հեսսեն նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերանը լուսանկարել է Երեւանում երթեւեկող BMW մակնիշի «X» համարանիշներով մեքենան և հրապարակել իր Ֆեյսբուքյան էջում: Հյուպատոսին ամենայն հավանականությամբ զարմացրել էր այսպիսի համարանիշով ավտոմեքենան, եթե Վրաստանում չեք եղել, միգուցե Ձեզ նույնպես: «Վրաստանում, այո, դուք կարող եք գումարը վճարել, անունի առաջին տառերը միայն գրվի ու կարող եք երթևեկել: Դե դա ուրիշ պետության համարանիշ է, մտել է Հայաստան, ինչքան ժամանակ որ կլինի, դրանից հետո դուրս կգա, ինչ կապ ունի ի՞նչ համարանիշ է».- մեզ հետ զրույցում ասաց Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը: Իսկ եթե այս մեքենան որևէ խախտում կատարի և տեսախցիկները ֆիքսե՞ն, ապա ինչպե՞ս են գտնելու այն, այս հարցին ի պատասխան սակայն մեզ այլ հեռախոսահամար տվեցին, որն արդեն երկու օր է չի պատասխանում՝ Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների հարցերով թեժ գիծն է «փչացած հեռախոսը»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30