Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենամթերքը աշխարհում էժանանում է, Հայաստանում` թանկանում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 07,2015 10:50

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գները աճել են 4.4 տոկոսով: Այս ցուցանիշը երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության նշված 10 ամիսներին պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4.3 տոկոսով: Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության նույնքան պաշտոնական տվյալների, ամբողջ աշխարհում պարենամթերքը էժանացել է 25-ից 30 տոկոսով:

Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան, որի արդյունքում պարենամթերքը կէժանանար նաեւ Հայաստանում: Սակայն նման բան տեղի չի ունեցել: Իսկ սա ուղղակի ապացույցն է, որ Հայաստանում շուկայական տնտեսության ամենատարրական կանոնները չեն գործում, այսինքն չկա մրցակցություն ապրանքների ներմուծման ոլորտում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Երևում է Հոլանդիան Հայաստանի օրին է… ,,Ողջ աշխարհում պարենամթերքը էժանանում է,, իսկ մենք Հոլանդիայում դա չենք տեսնում…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30