Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան. «Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ». «Ժողովուրդ» 

Նոյեմբեր 07,2015 10:44

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կքննարկի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը սպառնացել էր «գլխատել ու բռնաբարել» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին բացասական արտահայտվողներին: «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր Շմայսը:

«Ժողովուրդ»-ը երեկ պատգամավոր Մովսիսյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք նա կմասնակցի նշված հանձնաժողովի նիստին: Պատգամավորն ասաց, որ ինքը նիստի վերաբերյալ որեւէ նամակ չի ստացել. «Կարող ա ԱԺ-ում ա, ես էլ ԱԺ չեմ գնացել, դրանից տեղյակ չեմ»: Իսկ ճշտող հարցին, թե եթե ստանա, կգնա, նա պատասխանեց. «Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30