Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ուզում եմ հատուկ շեշտել, երբ ընդդիմությունն ասում է, թե ցուցակները ուռճացված են` նման բան չկա». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 07,2015 10:36

Հարցազրույց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ ՄՆԱՑԱԿԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ հետ

   – Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով մի քանի օր է, ինչ գործում է «Թեժ գիծ» ծառայությունը: Հետաքրքիր է, ի՞նչ բնույթի ահազանգեր եք ստանում։
– Նախնական ցուցակների հրապարակման պահից սկսած` հոկտեմբերի 27-ից, գործում է «Թեժ գիծ» ծառայությունը: Ուզում եմ ձեր միջոցով մեկ անգամ եւս մեր ժողովրդին հասու դարձնել «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարը` 37-02-36: Տեղեկացնեմ նաեւ, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով «Թեժ գիծ» ծառայությունը գործում է նաեւ ոչ աշխատանքային` շաբաթ եւ կիրակի օրերին, առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն:
Մինչ այժմ «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացել ենք 36 զանգ, որից միայն երկուսը եղել են տեխնիկական բնույթի, օրինակ, ամուսնու դեպքում գրված է եղել, որ հաշվառված է X փողոցում, կնոջ դեպքում` X նրբանցքում: Սա աշխատակցի, գուցեեւ հոգնածության պատճառով թույլ տված վրիպակ է` փողոցի փոխարեն նրբանցք է գրվել, այն ընտրական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չունեցող խնդիր է։
Մյուս զանգերից մի քանիսը եղել են զուտ տեղեկատվական բնույթի, մասնավորապես թե ցուցակներում ինչպե՞ս որոնել իրենց տվյալները, ո՞ր տեղամասում են կատարելու իրենց քվեարկությունը: Ասեմ, որ տվյալների որոնման առումով գործում է շատ մատչելի մեխանիզմ: Անձը կարող է իր վերաբերյալ տվյալներին ծանոթանալ անհատական որոնման մեխանիզմով` օգտվելով ԿԸՀ-ի elections.am կայքից, կամ ոստիկանության պաշտոնական կայքից` police.am: Բացի դրանից, իր տվյալները ճշտելու համար կարող է այցելել տեղամասային կենտրոն:
Ունեցել ենք զանգեր, երբ մարդիկ մեզ տեղեկացրել են, որ իրենց հասցեում հաշվառված են անձինք, որոնք պետք է վաղուց դուրս գրված լինեին, կամ մարդիկ, որոնց իրենք անգամ չեն ճանաչում:
Նման դեպքեր քիչ չեն լինում: Դա տվյալ բնակարանը մի քանի անգամ վաճառված լինելու հետեւանք է, երբ նախորդ սեփականատերերը չեն դիմել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու համար ու շարունակել են մնալ հին բնակության հասցեում: Դրա համար ասում ենք` հարգելի սեփականատեր, դիմում ներկայացրեք, որպեսզի տվյալ անձինք հանվեն հաշվառումից:
Բերածս օրինակները չեն համարվում ընտրացուցակների հետ կապված անճշտություններ, քանի որ, անկախ ամեն ինչից, անձը միայն մեկ տեղում է հաշվառված: Ուզում եմ հատուկ շեշտել, երբ ընդդիմությունն ասում է, թե ցուցակները ուռճացված են` նման բան չկա:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30