Կիրսան Իլյումժինովը ըստ fide.com-ի, նոյեմբերի 4-ին կարճաժամկետ այցով ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Համաշխարհային շախմատի ղեկավարը իր գործընկերոջը տեղեկացրել է, որ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը որոշվել է անցկացնել եկող տարվա մարտին Մոսկվայում եւ կազմակերպիչների կողմից ընտրված նոմինանտ ընտրվել է Լեւոն Արոնյանը: ՖԻԴԵ-ի, Ագոնայի եւ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործընկեր է դարձել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015