Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարխան Միկաիլովը, որը ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի մինի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության «Արեւմտյան Սիբիր» դիվիզիոնի Նոյաբրսկ քաղաքի «Վիրաժ» թիմում, «Կուրգանի» հետ արտագնա խաղի ժամանակ մրցավարի դեմքին հուժկու հարված հասցնելով նոկդաունի է ենթարկել վերջինին:
Խաղն ավարտվել է 6:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Խաղային դրվագներից մեկում մրցավարը վիճելի որոշում է կայացրել՝ գնդակը տալով «Կուրգանին»: Որոշումից դժգոհ ադրբեջանցին նախ գնդակը նետել է մրցավարի դեմքին: Եվ երբ կարմիր քարտ է ստացել, ադրբեջանցին բռունցքով ուժեղ հարվածել է մրցավարի դեմքին եւ անվայել հայհոյանքներով հեռացել դահլիճից:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015