1975 թ. հոկտեմբերի 31-ին բրիտանական հանրահայտ ռոք խումբ Queen-ը թողարկեց Bohemian Rhapsody սինգլը: Ստացվում է՝ այդ երգն արդեն 40 տարեկան է, ավելին՝ այն լույս է տեսել 6,5 մլն տպաքանակով, երեք անգամ գլխավորել է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը:
Հավելենք, որ Queen-ը ստեղծվել է 1970-ին Ֆրեդի Մերկուրիի, Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի կողմից։ Այնուհետեւ նրանց խումբն ամբողջացրել է բասկիթառահար Ջոն Դիկոնը։ Խմբին, բացի Bohemian Rhapsody-ից, մեծ հռչակ բերեցին նաեւ We Will Rock You, We Are the Champions, Another One Bites the Dust, Radio Ga Ga, The Show Must Go On երգերը, որոնք արդեն «դասականություն» են ստացել: Նույնիսկ 1991-ին Ֆրեդի Մերկուրիի մահից հետո խումբը կարողացավ պահպանել իր դիրքերը երաժշտության ասպարեզում եւ մնալ լավագույնը շատերի համար։ Իսկ 2001 թվականից այն մտել է Ռոքնռոլլի Փառքի սրահ։ Իմիջիայլոց, Rolling Stone ամսագիրը նրանց ընդգրկել է 100 լավագույն արտիստների ցանկում:
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015